ԲԼՈԳ: Ի՞ՆՉ Է ԲԼՈԳԸ

ԲԼՈԳ: Ի՞ՆՉ Է ԲԼՈԳԸ

Եկեք սկզբում հասկանանք ինչ է բլոգը:

Բլոգը նյութերի համախումբ է, որ նախատեսված է կայքի կամ անձի ինքնահաստատման,  ինքնազարգացման, օնլայն շփման, նոր ընկերների, գործընկերների և հաճախորդների ներգրավման, սեփական բրենդի ճանաչման և առաջխաղացման համար, ինչպես նաև այն հանդիսանում է ունիկալ գործիք ինտերնետում գումար աշխատելու համար:

Կարելի է նաև բլոգը պատկերացնել որպես օնլայն – թերթ, որում պետք է պարբերաբար տեղադրել նոր, հետաքրքիր և օգտակար ինֆորմացիա: Որպես բլոգի նյութ կարող են հանդիսանալ տեքստերը, նկարները, գրաֆիկական իկոնները և հոլովակները:

Շատերի համար վարել բլոգ կամ հետևել բլոգներին ժամանցի տարբերակ է:

Կարևոր է հիշել` Մարդիկ բլոգը օգտագործում են որպես օգտակար  և զտված ինֆորմացիայի աղբյուր:

 

ԲԼՈԳԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ

  • Հասանելի բոլորին
  • Հասանելի որոշակի մարդկանց
  • Հասանելի միայն հեղինակին

 

ԲԼՈԳԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՐԵԼ

  • Միայն հեղինակը
  • Մի քանի հեղինակներ, որոնք կարող են տեղադրել նյութեր կամ շփվել իրար հետ:

 

ԲԼՈԳԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ

  • Բլոգ - կայք
  • Հանդիսանալ կայքի մի մասը,
    • Կայքը կարող է ունենալ մեկ բլոգ`նվիրված մեկ բրեդին, մեկ հեղինակին կամ մեկ ծառայությանը
    • Կայքում կարող են լինել տարբեր հեղինակների կամ տարբեր թեմաների բլոգներ և ենթաբլոգներ:

 

ԲԼՈԳԸ ՈՐՊԵՍ ԿԱՅՔ

Բլոգ-կայքերը սկսեցին հանրահայտ դառնալ 1996 թ-ից: Դրանք նվիրվում են կոնկրետ թեմայի և կարող են պարունակել հազարավոր նութեր: Բլոգ-կայք կարող են ունենալ գրողները, բրենդները, ծառայությունները, լրատվական ընկերությունները... Ճիշտ վարվող բլոգները ունենում են հազարավոր հետևորդներ, և դրանք շատ են հետաքրքրում զարգացող ընկերություններին, որոնք ցանկանում են այդ բլոգներում տեղադրել գովազդ կամ ունենալ իրենց մասին նյութ: Իսկ դա գումար աշխատելու ևս մեկ միջոց է:

 

ԲԼՈԳԸ ՈՐՊԵՍ ԿԱՅՔԻ ՄԱՍ

Ժամանակակից կայքերում հաճախ կարող ենք տեսնել բլոգ բաժինը: Այսօր անգամ օնլայն խանութներն են բլոգ վարում: Միավորելով կայքը և բլոգը կարելի է ստանալ տեսանելի արդյունքներ:

Օրինակ, դիտարկենք հագուստ ներկայացնող բրենդի կայք: Կայքում նշվում է հագուստի տեսականին, գույները, չափերը... Ինչպես նաև սովորաբար առանձին էջերով տրվում է ընկերության մասին ինֆորմացիա, նշվում են կոնտակտները... Սակայն բլոգ վարելու դեպքում կարելի է անդրադառնալ հագուստի կտորին, նորաձևությանը, տվյալ տարվա տենդենցներին, առանձին վերնագրով տեղադրել առկա տեսականուց նմուշ և նշել առավելությունները և առանձնահատկությունները, մարդկանց տրամադրելով ամբողջական ինֆորմացիա, ավելի գրավիչ դարձնելով տվյալ բրենդը:

 

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԼՈԳ

Պրոֆեսիոնալ բլոգը ենթադրում է բավականին լուրջ գործողություններ: Օրինակ, եթե արտադրական գործունեություն ծավալող ընկերությունը ունի կայք, որտեղ ներկայացված են իր արտադրանքները, և զուգահեռաբար վարում է բլոգ, ամեն նյութում առանձնացնելով իր արտադրանքները, մանրամասն ինֆորմացիա տրամադրում յուրաքանչյուրի մասին, և նշում  առավելությունները, օգտագործման ձևերը, նաև տեղադրում է այնպիսի նյութեր, որոնք կհետաքրքրեն իր հաճախորդներին,  կայքի արդյունավետությունը բարձրանում է մի քանի անգամ:

Պրոֆեսիոնալ վարման դեպքում բլոգները իրենց շուրջ են հավաքում նպատակային հաճախորդներին, բարձրանում է կայքի վարկանիշը, ապրանքի կամ ծառայության մասին ավելի մանրամանս ինֆորմացիան բերում է նաև դրա վաճառքին: Անգամ եթե հաճախորդին հետաքրքրել է բլոգի նյութը, որտեղ չի խոսվում բրենդի մասին, այցելուն հետաքրքրության համար կարող է դիտել նաև այլ նյութեր և սկսել օգտվել տվյալ բրենդից:

Ինչպես նաև մեծ բլոգներում այլ բրեդներ ցանկանում են ներկայացվել, որն էլ գումար աշխատելու մյուս եղանակն է:

Համեցեք՝

Երևան, Վանցյան 61Ա

Զանգահարեք՝

+374 41 100 209.

Աշխատում ենք

Երկ․ - ուրբ․

Էլ․հասցե

marketing@webmagnet.org