Կոնտենտ մարքեթինգը նպատակային ինֆորմացիա է, որը հաճախորդը ստանում է ճիշտ պահին և ճիշտ տեղում:
Ինչ է տալիս կոնտենտ մարքեթինգը.
- Բրենդի ճանաչելիություն
- Գովազդի ավանդական տարբերակների համեմատ ավելի քիչ բյուջե, և ակնհայտ արդյունքներ
- Փնտրման համակարգերում առավել տեսանելիություն
- Ընկերության կամ բրենդի վարկանիշի ամրապնդում, ճանաչելիություն, հավատ. թե մրցակիցների և թե սպառողների աչքերում բարձրակարգ կոնտենտը ցույց է տալիս, որ Դուք Ձեր գործի մասնագետն եք…
Կարող ենք վստահաբար ասել, որ կոնտենտը կայքի ղեկն է: Չէ որ սպառողները ապրանքի կամ ծառայության մասին տեղեկացվում են ոչ թե կայքի ֆունկցիոնալի կամ դիզայնի, այլ կոնտենտի միջոցով:
Կոնտենտ մարքեթինգի դեպքում մենք խուսափում ենք անմիջական գովազդից: Մենք ներկայացնում ենք այն, ինչը հետաքրքրում է և օգտակար մարդկանց: Այդպիսով ձևավորում ենք որոշակի միջավայր, որը մեր ասելիքը հասցնում է մարդկանց առանց ստիպելու և նյարդայնացնելու: