Ծրագրավորողների Ձեր տոնը շնորհավոր։ Ուռաաաա․․․․
Ծրագրավորողները իրենց տոնը նշում են տարվա 256-րդ օրը:
Ամենամյա տոնը նշվում է տարվա 256-րդ օրը (հաշվարկման տասնվեցական համակարգում 100-րդ, կամ 28-րդ)։ Սովորական տարիներին համընկնում է սեպտեմբերի 13-ի, իսկ նահանջ տարիների՝ սեպտեմբերի 12-ի հետ։ Այն պաշտոնապես ճանաչված է որոշ երկրներում, իսկ մնացաց երկրներում, շատերը գիտեն, որ այդ օրը վաղուց արդեն ոչ պաշտոնական տոն է համարվում աշխարհում
256 թիվը (28) ընտրվել է, քանի որ այն մեկ ութ-բիթ բայթով ներկայացվող տարբեր արժեքների քանակն է և հայտնի է ծրագրավորողների շրջանում։ 256-ը նաև երկուսի ամենաբարձր աստիճանն է, որը չի գերազանցում 365-ը՝ տարվա օրերի քանակը։
Առաջին անգամ «Ծրագրողի օրը» նշելու գաղափարը առաջարկել է 1996 թ. հուլիսի 15-ին «Computerra» հրատարակչության տնօրեն Դմիտրի Մենդելյուկի կողմից: