Նոր iPhone-ների և կայքի մոբայլ տարբերակի մասին

Digital Marketing . 2 July . By WebMagnet

Երեկ՝ 12․09․2018թ․ Apple ընկերությունը ցուցադրեց իր 3 նոր սմարթֆոնները։ Սմաթֆոնները ունեն iPhone XS, iPhoneXS Max, iPhone XR անունները։ Լավն են թե վատը դա զուտ ճաշակի հարց է, քանի որ այժում շուկայում առկա են տասնյակ բրենդներ իրենց սմարթֆոնների հազարավոր մոդելներով։ 

Այս բազմազանությունը առաջացնում է խնդիրներ կայք պատրաստող, կայքեր ստեղծող և վեբ-դիզայնով զբաղվող ընկերությունների համար։  Քանի որ կայքի այցելուների մեծ մասը այցելում է կայք հենց սմարթֆոնների միջոցով, խնդիր է առաջանում կայքը ստեղծել այնպես, որ հարմար լինի օգտագործել և համակարգչով և մոբայլ սարքերով։  Դժվարություննեից մեկն այն է, որ տարբեր արտադրողներ ինչպիսիք են Google-ը, Apple-ը, Microsoft-ը թելադրում են իրենց պահանջները, որին պետք է ենթարկվի կայքը և այս արտադրողներից խիստ առանձնանում է Apple-ը, որը չի գնում ոչ մի կոմպրոմիսի։

Թիրախային լսարանի առավելագույն ծածկույթ ապահովելը և դրա համար հարմարավետ պայմանների ստեղծումը՝ սա է կայքի բջջային տարբերակի առաքելությունը:

Արդեն տևական ժամանկ շատ կազմակերպություններ կայքեր պատրաստելիս առաջնորդվում են այսպես կոչված Мobile First տեխնոլոգիայով, այսինքն ի սկզբանե ստեղծվում է կայքի բջջային՝ մոբայլ տարբերակը, այնուհետ համակարգիչների համար։  Մենք նույնպես այդպես ենք վարվում կայքեր ստեղծելիս։

Այժմ, գոյություն ունի կայքի բջջային տարբերակի ստեղծման հիմնական 3 եղանակ․

  1. Ադապտիվ դիզայն
  2. Կայքի առանձին բջջային տարբերակ
  3. RESS (Responsive Design + Server Side)

Տարբերակներից յուրաքանչյուրն ունի իր լավ և վատ կողմերը և կախված է կայքի կառուցվածքային առանձնահատկություններից։

Միանգամից ամփոփելով ասենք, որ RESS տարբերակը միշտ առավելություններ ունի մյուսների նակատմամբ և ունի 1 թերություն պատվիրատուի համար։ Նման տարբերակով կայք պատրասելը սովորաբար պահանջում է ավել ջանքեր և ժամանակ ծրագրավորողներից, որը բերում է կայքի գնի բարձրացմանը։

Դիմելով մեր կազմակերպությանը կայքի պատրաստման, կամ եղած կայքի բջջային տարբերակի մշակման համար մեր մասնագետները կգտնեն առավել հարմար տարբերակը Ձեզ և Ձեր կայքի այցելուների հարմարավետության և արդյունավետ աշխատանքի համար։