Բլոգ

Ինչի համար է նախատեսված կայքը

Ինչի համար է նախատեսված կայքը

Այսօր, անկախ իր ծավալած գործունեությունից, ցանկացած բիզնես ունի իր սեփական, գրագետ կայքի կարիքը: Քանի որ ինտերնետը հանդիսանում է ինֆորմացիայի հիմնական ու ամենամեծ աղբյուրը: Այստեղ կարելի է գտնել այս կամ այն ընկերության մասին տեղեկություններ, կարծիքներ, իրականացնել առևտուր, ձեռք բերել ավիատոմսեր, պատվիրել ծառայություններ, վճարումներ կատարել և իրականացնել բազմաթիվ այլ գործողություններ:

Յուրաքանչյուր ձեռնարկատեր, ով ունի կայք, ստանում է բազմաթիվ օգուտներ և առավելություններ: Ներկայացնում ենք մի քանիսը.

-  ԿԱՅՔԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼԱՆՔՆ Է: Այն զգալիորեն բարձրացնում է ընկերության իմիջը:

Եթե ընկերությունը չունի սեփական կայք և էլեկտրոնային հասցե, դիտարկվում է որպես ընկերություն, որը չի հետևում իր վարկանիշին և չի ցանկանում քայլել ժամանակին ընդառաջ: Այլ կերպ ասած, կայք չունենալը համարժեք է հեռախոսահամար չունենալուն: Շատ գործարարներ նախտնրում են ստանալ տեղեկատվություն կայքի միջոցով, քանի որ կարող են գտնել և կարդալ այն, ինչ իրենց պետք է, տեսնել նկարներ, ծանոթանալ և ուսումնասիրել առաջարկները, անհրաժեշտության դեպքում կարդալ մի քանի անգամ, տարբեր օրերին կամ ժամերին, ցույց տալ գործընկերներին, չէ որ երբ մենք խոսում ենք, այն էլ հեռախոսով, ինֆորմացիայի մեծ մասը, մոտավորապես 40%-ն է հիշվում, և այս ցուցանիշը ամեն օր ավելի է իջնում: Իսկ երբ այդ ինֆորմացիան մատուցվում է կայքի միջոցով, որը հասանելի է օրը 24 ժամ, մենք կարող ենք հանգիստ լինել, որը անհրաժեշտ ասելիքը գործընկերոջ աչքի առաջ կլինի լիարժեք և ցանկացած պահին: 

Ճիշտ մատուցված ինֆորմացիան միշտ տալիս է իր արդյուքները: Ինչպես ասում են “Տաշած քարը տեղում չի մնա”:

Եվս մեկ առավելություն, ինֆորմացիան կարելի է հեշտ և արագ փոփոխել: Այս գործողությունը շատ պարզ է և չի ենթադրում հավելյալ ծախսեր ընկերության համար:

ԿԱՅՔԸ 24 ԺԱՄՅԱ ՎԻՐՏՈՒԱԼ ՕՖԻՍ Է: Եթե անգամ Ձեր հաճախորդը գտնվում է այլ ժամանակային գոտում, նա կարող է ցանկացած պահի տեղեկանալ Ձեր մասին, կապ հաստատել Ձեզ հետ, ստանալ տեղեկատվություն և ամենակարևորը, համագործակցել Ձեզ հետ: Կայքը չունի հանգստի ժամեր, արձակուրդ: Նա աշխատում է օրը 24 ժամ, տարին 365 օր, և հասանելի է աշխարհի ցանկացած կետից, որտեղ կա ինտերնետ:

ԿԱՅՔԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏՆ Է: Կայքի միջոցով ընկերությունը պոտենցիալ հաճախորդին ներկայանցնում է կարևոր ամբողջ ինֆորմացիան իր հետ կապ հաստատելու համար: Այցելեով կայք, հաճախորդը պարզ տեսնում է կապի հնարավոր բոլոր տարբերակները՝ հեռախոսահամար, ֆաքս, աշխատանքային ժամերը, հասցեն՝ քարտեզով…

ԿԱՅՔԸ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԲԱԶՄԱՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԳՈՐԾԻՔ Է, ՈՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ՁԵՎՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՐՑԵՐԻՆ: Ճիշտ մշակված կայքում ամենակարևոր ինֆորմացիան ներկայացվում է ամենատեսանելի հատվածներում, որը մարքետինգային տեսանկյունից շատ կարևոր է: Այստեղ կարելի է տեղադրել հսկայական ծավալի ինֆորմացիա, իսկ մարդը կարող է հեշտությամբ գտնել այն, ինչ իրեն հարկավոր է՝ դառնալով Ձեր հաճախորդը:

Ինչպես նաև ընկերությունը կարող է տեղադրել իր նորությունները, ակցիաները, զեղչերը և հատուկ առաջարկները:

- ԿԱՅՔԸ ԳՈՎԱԶԴԻ ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է: Հաճախորդների քանակը, որոնք իմանում են ընկերության մասին կայքի միջոցով կազմում է 25-ից 30%: Եվ այն կարող է տարեցտարի մեծանալ գրագետ աշխատելու դեպքում: ԿԱՅՔԸ ՈՒՆԵՆԱԼԸ ԾԱԽՍ ՉԷ, ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ:

ՃԻՇՏ ԿԱՅՔԸ ԻՆՔՆ Է ԳՏՆՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ: Ինչպես և խանութ կամ գրասենյակ, այնպես էլ կայք մարդիկ հաճախում են կոնկրետ նպատակով: Թղթե կատալոգները կամ գովազդային բրոշյուրները անհարմար են և չեն կարող ցանկացած պահի լինել հաճախորդի մոտ: Ձեր հաճախորդները արդեն փնտրում են Ձեզ համացանցում, բայց կգտնե՞ն արդյոք այնտեղ Ձեզ, որոշում եք Դուք:

ԿԱՅՔԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՁԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԵՐԻՆ՝ ԹԵԹԵՎԱՑՆԵԼՈՎ ՁԵՐԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸՀաճախորդները կարող են զանգահարել, գրել նամակներ՝ սովորաբար տալով նույն հարցերը: Սովորաբար կայքերում հատուկ մենյուի միջոցով նշվում են ՀՏՀ՝ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ: Այնտեղ նշվում են հաճախ տրվող հարցերը և դրանց պատասխանները: Այս մենյուի միջոցով հաճախորդները կգտնեն իրենց հարցերի պատասխանները արագ և օրվա ցանկացած պահին:

We are a full-service creative agency

Our team of designers, developers and creatives are perfectionists who love what they do and love where they work

Change Language

Հասցե

ք. Երևան, Վանթյան 61Ա
Phone number

Հեռախոս

(+374 41) 100 209
Email

Էլ․ հասցե

marketing@webmagnet.org
shape