ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՅՔԸ

Ինչի համար է նախատեսված կայքը

Այսօր, անկախ իր ծավալած գործունեությունից, ցանկացած բիզնես ունի իր սեփական, գրագետ կայքի կարիքը: Քանի որ ինտերնետը հանդիսանում է ինֆորմացիայի հիմնական ու ամենամեծ աղբյուրը: Այստեղ կարելի է գտնել այս կամ այն ընկերության մասին տեղեկություններ, կարծիքներ, իրականացնել առևտուր, ձեռք բերել ավիատոմսեր, պատվիրել ծառայություններ, վճարումներ կատարել և իրականացնել բազմաթիվ այլ գործողություններ:

Յուրաքանչյուր ձեռնարկատեր, ով ունի կայք, ստանում է բազմաթիվ օգուտներ և առավելություններ: Ներկայացնում ենք մի քանիսը.

ԿԱՅՔԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼԱՆՔՆ Է: Այն զգալիորեն բարձրացնում է ընկերության իմիջը:

Եթե ընկերությունը չունի սեփական կայք և էլեկտրոնային հասցե, դիտարկվում է որպես ընկերություն, որը չի հետևում իր վարկանիշին և չի ցանկանում քայլել ժամանակին ընդառաջ: Այլ կերպ ասած, կայք չունենալը համարժեք է հեռախոսահամար չունենալուն: Շատ գործարարներ նախտնրում են ստանալ տեղեկատվություն կայքի միջոցով, քանի որ կարող են գտնել և կարդալ այն, ինչ իրենց պետք է, տեսնել նկարներ, ծանոթանալ և ուսումնասիրել առաջարկները, անհրաժեշտության դեպքում կարդալ մի քանի անգամ, տարբեր օրերին կամ ժամերին, ցույց տալ գործընկերներին, չէ որ երբ մենք խոսում ենք, այն էլ հեռախոսով, ինֆորմացիայի մեծ մասը, մոտավորապես 40%-ն է հիշվում, և այս ցուցանիշը ամեն օր ավելի է իջնում: Իսկ երբ այդ ինֆորմացիան մատուցվում է կայքի միջոցով, որը հասանելի է օրը 24 ժամ, մենք կարող ենք հանգիստ լինել, որը անհրաժեշտ ասելիքը գործընկերոջ աչքի առաջ կլինի լիարժեք և ցանկացած պահին: 

Ճիշտ մատուցված ինֆորմացիան միշտ տալիս է իր արդյուքները: Ինչպես ասում են “Տաշած քարը տեղում չի մնա”:

Եվս մեկ առավելություն, ինֆորմացիան կարելի է հեշտ և արագ փոփոխել: Այս գործողությունը շատ պարզ է և չի ենթադրում հավելյալ ծախսեր ընկերության համար:

- ԿԱՅՔԸ 24 ԺԱՄՅԱ ՎԻՐՏՈՒԱԼ ՕՖԻՍ Է: Եթե անգամ Ձեր հաճախորդը գտնվում է այլ ժամանակային գոտում, նա կարող է ցանկացած պահի տեղեկանալ Ձեր մասին, կապ հաստատել Ձեզ հետ, ստանալ տեղեկատվություն և ամենակարևորը, համագործակցել Ձեզ հետ: Կայքը չունի հանգստի ժամեր, արձակուրդ: Նա աշխատում է օրը 24 ժամ, տարին 365 օր, և հասանելի է աշխարհի ցանկացած կետից, որտեղ կա ինտերնետ:

- ԿԱՅՔԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏՆ Է: Կայքի միջոցով ընկերությունը պոտենցիալ հաճախորդին ներկայանցնում է կարևոր ամբողջ ինֆորմացիան իր հետ կապ հաստատելու համար: Այցելեով կայք, հաճախորդը պարզ տեսնում է կապի հնարավոր բոլոր տարբերակները՝ հեռախոսահամար, ֆաքս, աշխատանքային ժամերը, հասցեն՝ քարտեզով…

- ԿԱՅՔԸ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԲԱԶՄԱՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԳՈՐԾԻՔ Է, ՈՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ՁԵՎՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՐՑԵՐԻՆ: Ճիշտ մշակված կայքում ամենակարևոր ինֆորմացիան ներկայացվում է ամենատեսանելի հատվածներում, որը մարքետինգային տեսանկյունից շատ կարևոր է: Այստեղ կարելի է տեղադրել հսկայական ծավալի ինֆորմացիա, իսկ մարդը կարող է հեշտությամբ գտնել այն, ինչ իրեն հարկավոր է՝ դառնալով Ձեր հաճախորդը:

Ինչպես նաև ընկերությունը կարող է տեղադրել իր նորությունները, ակցիաները, զեղչերը և հատուկ առաջարկները:

- ԿԱՅՔԸ ԳՈՎԱԶԴԻ ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է: Հաճախորդների քանակը, որոնք իմանում են ընկերության մասին կայքի միջոցով կազմում է 25-ից 30%: Եվ այն կարող է տարեցտարի մեծանալ գրագետ աշխատելու դեպքում: ԿԱՅՔԸ ՈՒՆԵՆԱԼԸ ԾԱԽՍ ՉԷ, ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ:

- ՃԻՇՏ ԿԱՅՔԸ ԻՆՔՆ Է ԳՏՆՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ: Ինչպես և խանութ կամ գրասենյակ, այնպես էլ կայք մարդիկ հաճախում են կոնկրետ նպատակով: Թղթե կատալոգները կամ գովազդային բրոշյուրները անհարմար են և չեն կարող ցանկացած պահի լինել հաճախորդի մոտ: Ձեր հաճախորդները արդեն փնտրում են Ձեզ համացանցում, բայց կգտնե՞ն արդյոք այնտեղ Ձեզ, որոշում եք Դուք:

- ԿԱՅՔԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՁԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԵՐԻՆ՝ ԹԵԹԵՎԱՑՆԵԼՈՎ ՁԵՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ: Հաճախորդները կարող են զանգահարել, գրել նամակներ՝ սովորաբար տալով նույն հարցերը: Սովորաբար կայքերում հատուկ մենյուի միջոցով նշվում են ՀՏՀ՝ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ: Այնտեղ նշվում են հաճախ տրվող հարցերը և դրանց պատասխանները: Այս մենյուի միջոցով հաճախորդները կգտնեն իրենց հարցերի պատասխանները արագ և օրվա ցանկացած պահին:

Համեցեք՝

Երևան, Վանցյան 61Ա

Զանգահարեք՝

+374 41 100 209.

Աշխատում ենք

Երկ․ - ուրբ․

Էլ․հասցե

marketing@webmagnet.org