10 ՍԱՐՍԱՓԵԼԻ ՍԽԱԼՆԵՐ, ՈՐՈՆՔ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՓԱԿԵԼ ՁԵՐ ԿԱՅՔԸ

Խուսափեք այս սխալներից և Ձեր կայքը կլինի առաջատարների շարքում

Դուք ներդրել եք բավականաչափ գումարներ, կայքում տեղադրել եք լավ մշակված տեքստեր, գեղեցիկ նկարներ, կայքի դիզայնը շատ մանրակրկիտ մտածել եք… Սակայն այն մարդկանց չի հետաքրքրում: Ինչո՞ւ:

Շատերն են կանգնում այս խնդրի առաջ, առաջին հայացքից ամեն ինչ կարգին է, բայց…

Խնդիրը կայանում է նրանում, որ կայքը հաճախորդի համար անհարմար է: Կան նրբություններ, որոնք նյարդայնացնում են մարդկանց և ստիպում են դուրս գալ կայքից:  Իսկ կայքը Ձեր ընկերության դեմքն է, և եթե այն վստահություն չի ներշնչում, հետևաբար կարելի է ասել, որ կայքը կարող է անգամ վնասել:

Նշենք մի քանի մարքեթինգային սխալներ, որոնք հանգեցնում են վերը նշված խնդրին.

1.    Կայքի դանդաղ բեռնումը

Եթե կայքը դանդաղ է բեռնվում, ապա Դուք կորցնում եք հաճախորդների 80%-ին: Ուշադրություն դարձրեք այս հանգամանքին, քանի որ այսօր շատ է կարևորվում արագությունը:

2.    Շատ գովազդները

Գովազդը ինքնին նյարդայնացնող է, իսկ երբ այն շատ է, մարդիկ անմիջապես դուրս են գալիս այդ հարթակից: Եթե Ձեզ անհրաժեշտ է կայքում ունենալ գովազդներ, ապա զգուշությամբ տեղաբաշխեք դրանք: Կայքի ասելիքը պետք է լինի առաջին տեղում, իսկ գոցազդները պետք է լինեն որպես լրացուցիչ ինֆորմացիա: Հակառակ դեպքում Դուք գովազդի պատճառով կկորցնեք Ձեր հաճախորդներին:

3.    Գրանցման բարդ ֆորմաները

Հնարավորինս կրճատեք լրացվող հատվածները և ստեղծեք մաքսիմալ պարզ գրանցման ֆորմա: Օրինակ՝ անուն, մեյլ և հեռախոսահամար:

Ինչպես նաև այսօր շատ են օգտագործում մուտքը սոցիալական էջերի միջոցով: Կարող եք կայքում ունենալ 2 տարբերակ, և Ձեր հաճախորդը ինքը կընտրի իրեն հարմար գրանցման տարբերակը:

4.    Երաժշտություն կայքում

Երաժշտությունը ոչ միշտ կարող է հաճույք պատճառել: Երբ կայք մտնելիս ձայնային հնչյուններ են լսվում, շատերը չեն էլ սպասում կայքի բացվելուն, անմիջապես այն փակում են:

5.    Թարմացումներ

Համաձայնվեք, որ երբ մտնում եք կայք, որտեղ վերջին թարմացումը արվել է 6 ամիս առաջ, ապա կորցնում եք վստահությունը կայքի նկատմամբ: Դա նշանակում է, որ կայքին ոչ ոք չի հետևում, և այնտեղ տեղադրված ինֆորմացիան միգուցե արդեն անպիտան է:

Պարբերաբար կայքը թարմացրեք օգտակար և կարևոր ինֆորմացիայով: Ճիշտ կոնտենտը ստիպում է մարդկանց պարբերաբար վերադառնալ  կայք:

6.    Ոչ ադապտիվ կայք

Որքան ճկուն է կայքի դիզայնը, այնքան շատ է Ձեր  հասանելիությունը հաճախորդին: Չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ օրեցօր ավելի շատ մարդիկ են մուտք գործում ինտերնետ հեռախոսի միջոցով: Յուրաքանչյուր հաճախորդ կարևոր է, ուստի հեռու մնացեք այս սարսափելի սխալից:

7.      Կայքի հին դիզայնը

Ինչքան պարզ ու հասկանալի լինի Ձեր կայքը, այնքան շատ դուր կգա Ձեր հաճախորդներին: Վառ գույները, սյունակները, բարդ կոճակները արդեն մնացել են անցյալում: Եթե հաճախորդները կայք չեն մտնում, միգուցե կայքը պետք է թարմացնե՞լ:

8.    Բացակայում է հիմնական ինֆորմացիան

Կայքում ինֆորմացիա տեղադրելուց ուշադիր եղեք, որպիսի հիմնական ինֆորմացիան լինի հասանելի հաճախորդին: Պետք չէ թաքցնել կարևոր ինֆորմացիան, օրինակ, եթե Դուք վաճառք եք իրականացնում, անպայման նշեք գինը, դրա թաքցնելը դուր չի գալիս մարդկանց:

9.    Սխալ տառատեսակը

Վատ կարդացվող տառատեսակները նյարդայնացնող են: Ինչպես նշել ենք արդեն, մարդիկ գնահատում են պարզությունն ու հասկանալին:

Տառատեսակը շատ կարևոր մարուք է:

10.   Նամակներին, զանգերին չպատասխանելը

Ստիպել հաճախորդին սպասել՝ դա շատ կոպիտ սխալ է: Եթե զանգահարեք կամ պատասխանեք նամակներին րոպեների ընթացքում, միանշանակ կավելացնեք նոր հաճախորդ ունենալու շանսերը: Մի մոռացեք, որ նրանք կարող են նույն հարցը հղել միանգամից մի քանի մրցակից ընկերությունների, և ամենայն հավանականությամբ նա կընտրի առաջին արձագանքողներին:

 

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ

Եթե գտել եք սխալ կայքում, անմիջապես այն ուղղե՛ք:

Պարբերաբար կատարեք թարմացումներ:

Քայլեք ժամանակին համընթաց:

Վստահեք ոլորտի մասնաագետներին:

Համեցեք՝

Երևան, Վանցյան 61Ա

Զանգահարեք՝

+374 41 100 209.

Աշխատում ենք

Երկ․ - ուրբ․

Էլ․հասցե

marketing@webmagnet.org