Բիզնես պրոֆիլ Ինստագրամում

Այստեղ կարելի է տեսնել բավականին մեծ քանակությամբ ընկերություններ

Ողջույն բոլորին:

Ինչպես գիտեք,  Instagram-ը հանդիսանում է ամենադինամիկ զարգացող սոցիալական կայքերից մեկը աշխարհում:

Այստեղ կարելի է տեսնել բավականին մեծ քանակությամբ ընկերություններ: Եվ դա պատահական չէ:  Այն օր օրի ավելի է մեծացնում իր լսարանները:

Instagram-ը չէր կարող չնկատել ընկերությունների ակտիվությունն ու աճող պահանջները և ի ուրախություն նրանց, օգոստոսի 15-ին հայտարարեց, որ արդեն հնարավոր է գրանցել բիզնես-պրֆիլ: Այն բացահայտում է նոր հնարավորություններ, որոնցից ամենակարևորները մենք կդիտարկենք:

  1. Բիզնես պրոֆիլը հնարավորություն է տալիս հետևել ստատիստիկային, որի շնորհիվ մենք կարող ենք.
  • առանձնացնել լավագույն նյութերը, որի շնորհիվ կարող ենք հասկանալ մեր հաճախորդների նախասիրությունները և առաջարկները դարձնենք էլ ավելի հետաքրքիր և արդյունավետ,
  • տեսնել գրանցված այցելուների սեռը, տարիքը, տարածաշրջանը, նաև թե նրանք երբ են լինում սոցիալական ցանցում՝ ըստ օրերի, շաբաթների, անգամ ըստ ժամերի: Այժմ Դուք կարող եք վերահսկել Ձեր պրոֆիլը, ավելի ճշգրիտ հասկանալ, թե Ձեր այցելուներին ինչ ինֆորմացիա է հետաքրքրում, և որ շատ կարևոր է, որ ժամերին են նրանք առավել ակտիվ լինում Instagram ցանցում: 
  1. Հայտնվել է կապի կոճակը, որին սեղմելուց օգտագործողը կտեսնի հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, ինչպես նաև Instagram-ը այսօր ունի քարտեզի վրա հասցեի ցուցադրման հնարավորություն:
  2. Նշվում է ընկերության գործունեության ոլորտը
  3. Ֆիզիկական հասցեի գրանցման հնարավորություն
  4. Գովազդի նոր հնարավորություններ…

Խորհուրդ

Իրականացրեք Ձեր կոնկուրենտների մոնիտորինգ, առանձնացրեք այն ամենը, ինչ Ձեզ դուր կգա, և ընդհակառակը:

 

Համեցեք՝

Երևան, Վանցյան 61Ա

Զանգահարեք՝

+374 41 100 209.

Աշխատում ենք

Երկ․ - ուրբ․

Էլ․հասցե

marketing@webmagnet.org